Որակ՝
1999թ.ից ի վեր
Autoglass.am-ը գործունեություն է ծավալում 1999 թվականից՝ մասնագիտանալով ավտոապակիների տեղադրման ոլորտում։
Տարիների ընթացքում կուտակած փորձն ու վստահությունը մեզ հնարավորություն տվեցին ընդլայնել գործունեության շրջանակը՝ անցնելով նաև ավտոապակիների ներմուծման և վաճառքի։
Այսօր մենք առաջարկում ենք որակյալ ավտոապակիներ, պրոֆեսիոնալ տեղադրում և վստահելի սպասարկում՝ հիմնված երկարամյա փորձի, ճշգրտության և պատասխանատվության վրա։
Մեր նպատակն է ապահովել որակ և հարմարավետություն յուրաքանչյուր հաճախորդի համար։

Ներկայացված ապրանքանիշեր

BENSON CHINA
Benson-ը ավտոապակիներ արտադրող ընկերություն է, որն առաջարկում է որակյալ և հասանելի լուծումներ տարբեր ավտոմեքենաների համար։ Արտադրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ապահովում է հուսալի օգտագործում տարբեր պայմաններում։

XYG CHINA
XYG-ը (Xinyi Glass) ավտոապակիների խոշոր արտադրողներից է Չինաստանում։ Ընկերությունը մասնագիտացած է բարձրորակ ապակիների արտադրության մեջ՝ ապահովելով ժամանակակից տեխնոլոգիաներ, անվտանգություն և բարձր դիմացկունություն։

КМК GLASS RUSSIA
KMK GLASS-ը ավտոապակիների արտադրությամբ զբաղվող ռուսական ընկերություն է, որը հայտնի է իր ամուր և հուսալի արտադրանքով։ Արտադրանքը համապատասխանում է անվտանգության ստանդարտներին և լայն կիրառություն ունի տարբեր մակնիշի ավտոմեքենաների համար։
Ինչ ենք մենք առաջարկում

Տեղադրում
Ավտոապակիների պրոֆեսիոնալ տեղադրում՝ պահպանելով բոլոր տեխնիկական ստանդարտներն ու անվտանգության պահանջները

Վաճառք
Ավտոապակիների մեծածախ և մանրածախ վաճառք անմիջապես ներմուծողից ինչպես անհատներին, այնպես էլ իրավաբանական անձանց։

Անվճար առաքում
Թե տեղադրման ծառայության և թե վաճառքի դեպքում առաքումը Երևանում և հարակից տարածքներում անվճար է։
Անվճար առաքում
Երևանում և հարակից մարզերում

Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք նոր դիմապակին ամբողջովին կպաշտպանի ջրի ներհոսքից դեպի մեքենա
Այո, նոր տեղադրված դիմապակին չորանալուց հետո ամբողջովին կպաշտպանի ջրի ներհոսքից, քանի որ ապահովում ենք երաշխավորված տեղադրում։
Որքա՞ն է տևում դիմապակու փոխարինումը
Մեքենայի դիմապակու փոխարինման տևողությունը տարբեր է՝ ըստ մեքենայի մոդելի և աշխատանքի բարդության։ Բայց հիմնականում աշխատանքային ընթացքը տևում է մինչև 1 ժամ, ևս 1 ժամ էլ անհրաժեշտ է, որ մեքենան անշարժ վիճակում կանգնի, չորանա։
Արդյո՞ք, մեքենայի սենսորները նորմալ կաշխատեն դիմապակու փոխարինումից հետո
Իհարկե։ Autoglass.am-ի պրոֆեսիանալ մասնագետների շնորհիվ դիմապակու փոխարինումից հետո մեքենայի սենսորները ոչ մի խնդիր չեն ունենա։
Կարո՞ղ եք պատվերով բերել ոչ առկա ավտոապակին
Ոչ։ Պատվերով չենք աշխատում, բայց տեսականին մշտապես թարմացվում է։ Եթե Ձեր մեքենայի մոդելի դիմապակին առկա չէ, հավանականությունը մեծ է, որ մոտ ժամանակներում նորից կունենանք։
Մեքենայի ճաք վերանորոգու՞մ եք
Autoglass.am -ը զբաղվում է միայն ավտոապակիների վաճառքով և տեղադրմամբ։ Ճաքեր չենք վերանորոգում։
Օրիգինալ ավտոապակիներ ունե՞ք
Մենք ներմուծում ենք Չինական BENSON և XYG , Ռուսական KMK ապրանքանիշերի ավտոապակիներ։ Ի դեպ, չինական ապրանքանիշերը որակով չեն զիջում օրիգինալ ավտոապակիներին։